Մասնակցի’ր #reshapeeurope Հեքեթոնին եւ ստացիր հնարավորություն մեկնելու Բեռլին` միջազգային համաժողովի
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն Ազատության» հիմնադրամը սիրով հրավիրում են մասնակցելու «Վերաձևակերպի’ր Եվրոպան» Հեքեթոնին։
Հեքեթոնի նպատակն է քննարկել ու վերանայել ԵՄ-Հայաստան հարաբերությունները, երիտասարդական նորարար մոտեցումներով ծրագրային նոր գաղափարներ գեներացնել, նոր լույսի ներքո դիտարկել հարցերն ու փոփոխություններ առաջարկել Եվրոպական Միության կողմից Հայաստանում ու տարածաշրջանում իրականացվող ծրագրերի համար։
Հեքեթոնի 2 օրերի ընթացքում մասնակիցները ոլորտի լավագույն մենթորների օգնությամբ մշակելու են Հայաստան — ԵՄ համագործակցության հնարավոր զարգացման ուղղությունները հետևյալ ոլորտներում՝




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ լավագույն գաղափարի կամ վերլուծություն ներկայացրած թիմի անդամներից երկուսը հնարավորություն են ստանալու մասնակցելու Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի #ReshapeEurope տարեկան համաժողովին Բեռլինում։

Հարցազրույցին մասնակցելու են միայն հաղթող թիմի անդամները։
ԲԱՑ ՄԻ’ ԹՈՂ ԱՅՍ ԲԱՑԱՌԻԿ ՊԱՀԸ, ԵԹԵ.




շտապի՛ր քո ընկերների հետ կազմել թիմ և լրացնել կից հայտադիմումն ու մասնակցել ՀԵՔԵԹՈՆԻՆ, որը տեղի կունենա հուլիսի 14-15 Երևանում։
Ծրագրին մասնակցել կարող են միայն 5-7 անդամ ունեցող խմբերը։
ՀՀ մարզերի մասնակիցների տեղափոխության, կեցության ծախսերը հոգալու են կազմակերպիչները։
