«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին հյուրընկալել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին հյուրընկալել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը ուսանողներին ներկայացրեց Դատախազության առաջնահերթությունները՝ մասնավորապես անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներին:
Հարցուպատասխանի միջոցով տիկին Վարդապետյանը ուսանողների հետ քննարկեց Դատախազության սահմանադրական լիազորություններին, դատախազներին ներկայացվող պահանջներին, այդ թվում՝ բարեվարքության ստուգմանը, «ուշացած արդարադատության» խնդրին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենսդրական հիմքերին, զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործություններին ու այլն
—-
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։