«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողներն այցելել էին Սպիտակի խնամքի տուն
«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողներն այցելել էին Սպիտակի խնամքի տուն, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք հնարավորություն են ունենում ապրել և վերականգնվել ընտանեկան միջավայրում։
Դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան շրջայց կատարել խնամքի տան տարածքում, զրուցել տան բնակիչների հետ, ծանոթանալ նրանց առօրյային և վերասոցիալականացման ծրագրերին։
—-
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։