«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողներն ուսումնասիրում էին անցումային արդարադատության բովանդակությունը և գործիքակազմը
«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողներն այսօր ուսումնասիրում էին անցումային արդարադատության բովանդակությունը և գործիքակազմը: Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի հայաստանյան համակարգող Մարիա Աբրահամյանի հետ դպրոցի ուսանողները դիտարկեցին անցումային արդարադատություն և վեթինգ կիրառած երկրների փորձն ու ձախողումները՝ քննարկելով դրա անհրաժեշտությունը ՀՀ-ում:
—-
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։