«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողներն այսօր երեխաների իրավունքների փորձագետ Աիդա Մուրադյանի հետ քննարկում էին երեխաների իրավունքների պաշտպանության ներպետական իրավական շրջանակը

ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողներն այսօր երեխաների իրավունքների փորձագետ Muradyan Aidaի հետ քննարկում էին երեխաների իրավունքների պաշտպանության ներպետական իրավական շրջանակը՝ անդրադառնալով Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության իրավիճակին, պաշտպանությունն ապահովող մարմինների աշխատանքին ու իրավակիրառ պրակտիկային։
—-
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։