«Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի 2024 թվականի ուսումնաշրջանի ավարտը տրվեց արդեն ավանդական դարձած դատախաղով

«Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի 2024 թվականի ուսումնաշրջանի ավարտը տրվեց արդեն ավանդական դարձած դատախաղով։
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի մենթորությամբ այս տարի դատախաղը ևս կայացավ ՀՀ Փաստաբանների պալատում՝ հնարավորություն տալով դպրոցի մասնակիցներին ամբողջությամբ վայելել խաղը։
Բուռն ու հետաքրքիր դատախաղին հաջորդեց ծրագրի փակման և սերտիֆիկատների հանձնման արարողությունը։
—-
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։