«Հոդված 3» ակումբի համակարգողի թափուր հաստիքի մրցույթ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Հոդված 3» ակումբի համակարգողի թափուր հաստիքի համար:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ակումբի համակարգողը պատասխանատու է ակումբի ինչպես ադմինիստրատիվ, այնպես էլ բովանդակային աշխատանքների կազմակերպման համար։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Ակումբի ամենօրյա աշխատանքների կազմակերպում, համակարգում ու վերահսկողություն,
• Ակումբի անցուդարձի, տեխնիկական ապահովվածության վերահսկում,
• Միջոցառումների կազմակերպում և հյուընկալվող միջոցառումներին ադմինիստրատիվ աջակցություն,
• Հեռախոսազանգերի, նամակագրության կառավարում, ներկայացում,
• Գրասենյակի փաստաթղթաշրջանառության ժամանակին և պատշաճ կերպով կազմակերպում,
• Գրասենյակի աշխատանքների համար անհրաժեշտ պարագաների ապահովում,
• Ակումբի ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերահսկողություն,
• Հաշվետվությունների կազմում և ներկայացում,
• Անհրաժեշտության դեպքում հյուրընկալվող և կազմակերպվող միջոցառումների նկարահանում և ուղիղ հեռարձակում,
• Աջակցություն Ակումբի ծրագրերի զարգացմանն ու նոր գաղափարների ներդրմանը,
• Ծրագրի շրջանակներում այլ գործառույթներ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն կառավարման, հանրային կառավարման, լրագրության կամ այլ հարակից ոլորտում,
• Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
• Համակարգչային հմտություններ, տարբեր փաստաթղթերի և էլեկտրոնային հարթակների հետ աշխատանքի փորձառություն,
• Թիմում աշխատելու ունակություն,
• Նվիրվածություն ՀԿ-ի տեսլականին և արժեքներին։

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Խնդրում ենք ուղարկել CV և ուղեկցող նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի տողում նշելով Ակումբի համակարգող։

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՀՈՒՆԻՍԻ 15-Ն Է։

Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն հունիսի 18-ին։

Մեկնաբանել