«Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա»

Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա»
✅ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկում է «Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրը։
Ծրագրի նպատակն է կանանց կարողությունների զարգացումը, հզորացումը և ինքնազինումը՝ տրամադրելով կրթական և հոգեբանական վերականգնման և զարգացման համար համապատասխան գիտելիքներ և հմտություններ, որպեսզի նրանք դառնան իրենց համայնքներում փոփոխության շարժիչ ուժ:
Ծրագրին կարող են մասնակցել․
* 18-40 տարեկան մարզաբնակ կանայք
* 18-40 տարեկան արցախցի կանայք
«Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագրի 7 շաբաթյա ակադեմիայի շրջանակում ծրագրի 40 մասնակիցները ձեռք կբերեն հիմնարար գիտելիքներ մարդու իրավունքների, քաղաքացիական ակտիվիզմի, ջատագովության և որոշումների կայացման, մեդիագրագիտության և թվային իրավունքների վերաբերյալ։
Մասնագիտական հմտություններից զատ, մասնակիցները նաև կստանան համայնքային ծրագրերի մշակման և իրականացման հնարավորություն։
Դասընթացների հաջորդ փուլում մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել ենթադրամաշնորհների մրցույթի և հաղթելու դեպքում իրականացնել իրենց համայնքային ծրագրերը։
Ծրագրին միանալու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտադիմումը` մինչև սեպտեմբերի 25-ը` https://shorturl.at/VXG0v
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով, ուստի հաջորդ փուլ անցած մասնակիցները կստանան հաստատող նամակ։
«Արցախից բռնի տեղահանված կանանց հզորացում» ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ: