«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ մեկնարկել է կրթական նոր ծրագիր
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ մեկնարկել է կրթական նոր ծրագիր, որի նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին հաղթահարել վերականգնման ու ինտեգրման դժվարությունները` զարգացման դասընթացների, կրթական ինտելեկտուալ խաղերի եւ արտ թերապիայի միջոցով։
Ծրագրի շրջանակում նախատեսված դասընթացների առաջին կանգառը Արարատի մարզի Վարդաշեն համայնք էր:
Դասընթացի առաջին օրը ծանոթության խաղերին հաջորդեց հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանի հետ հանդիպումների ու մեդիագրագիտության շուրջ քննարկումները։
Տիրայրը դպրոցականներին սովորեցրեց կեղծ լուրերը ստուգելու գործիքները, խոսեց թվային անվտանգության, մեդիա մանիպուլյացիաների և դրանց ազդեցությունների մասին:
Օրվա վերջում դասընթացի մասնակիցները խաղացին ինտերակտիվ կրթական խաղ՝ այդպիսով ամրապնդելով նոր ստացած հմտություններն ու գիտելիքները: