Հանդիպում ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ

ՀՈԴՎԱԾ 3 Մարդու իրավունքների դպրոցի սաներին այսօր հյուրընկալել էր ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Պարոն Վարդանյանը դպրոցի մասնակիցների հետ քննարկեց Արցախի հիմնախնդրի կարգավորման և արցախահայերի իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները։
⚖️Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։