«Կրթություն և վերականգնում. Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի փակման արարողություն

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Շվեդիայի թագավորության փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմը, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Անուշ Պողոսյանը, «Հանուն Հավասար Իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի շահառուներին իրենց տոկունության եւ պատրաստակամության համար։


«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» ակումբը, մշտապես կարևորելով պատերազմից եւ բռնի տեղահանումից տուժած կանանց եւ աղջիկների վերականգնման եւ տնտեսական հզորացման հարցերը, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ աշխատելով ու աջակցելով ավելի քան 11000 արցախցի ընտանիքների։
Սույն ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ: