«Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի երրորդ շրջափուլ

➡️«Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի երրորդ շրջափուլի շահառուները նախորդ հանգստյան օրերին հանդիպում ունեցան լրագրող, տեսողական մեդիայի մասնագետ Սուսինա Խաչատրյանի հետ։
????Այս անգամ հանդիպումը նվիրված էր SMM հմտությունների գործնական կիրառմանը։
Մասնակիցները ձեռք բերեցին որակյալ լուսանկարներ և վիդեոներ ստեղծելու հմտություններ` սեփական արտադրանքը և ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հանրայնացնելու համար։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» ակումբը, մշտապես կարևորելով պատերազմից եւ բռնի տեղահանումից տուժած կանանց եւ աղջիկների վերականգնման եւ տնտեսական հզորացման հարցերը, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ աշխատելով ու աջակցելով ավելի քան 11000 արցախցի ընտանիքների։
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ և աջակցել մեր ծրագրերին ➡️ https://shorturl.at/yljY0:
Սույն ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ: