«Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի 2րդ շրջափուլի վերջին հանդիպումը
Հունիսի 1-ին և 2-ին տեղի ունեցավ «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի 2րդ շրջափուլի վերջին հանդիպումը, որը նվիրված էր հաղորդակցությանն ու SMM հմտությունների զարգացմանը։
Ծրագրի շահառուները՝ հաղորդակցության մասնագետ Գեղամ Հակոբյանի հետ ձեռք բերեցին սեփական արտադրանքը և ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հանրայնացնելու հմտություններ, ծանոթացան SMM գործիքակազմին և սոցիալական ցանցեր վարելու գաղտնիքներին, ինչպես նաև դրանց արդյունավետ կիրառման մեթոդաբանությանը։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» ակումբը, մշտապես կարևորելով պատերազմից եւ բռնի տեղահանումից տուժած կանանց եւ աղջիկների վերականգնման եւ տնտեսական հզորացման հարցերը, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ աշխատելով ու աջակցելով ավելի քան 11000 արցախցի ընտանիքների։
Սույն ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ: