ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ․ ԴԱՍԸՆԹԱՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Երիտասարդներն՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ» ծրագրի շրջանակներում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է լրագրողների եւ բոլոր ԲՈՒՀ-երի լրագրության ֆակուլտետում սովորող ուսանողների համար գործնական հմտությունների զարգացման դասընթաց։
Դասընթացն այլընտրանքային հարթակ է ոչ միայն կոռուպցիայի, դրա տեսակների, դրսևորումների, հետևանքների մասին գիտելիքներ ստանալու, այլ նաև հնարավորություն ծանոթանալու ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության, դրանից բխող գործողությունների, միջոցառումների ընթացքին և արդյունքներին։
Ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետների հետ կստանաք գիտելիքներ եւ գործնական հմտություններ հետեւյալ ուղղություններով․
● Պետական եւ համայնքային բյուջեների վերահսկման մեխանիզմներ,
● Պետական գնումների վերահսկման գործիքներ,
● Պաշտոնատար անձանց հայտարարագրեր,
● Բաց աղբյուրներից օգտվելու, մոնիթորինգի գործիքներ,
● Կոռուպցիայի ազդարարման համակարգ,
● Ընտրական գործընթացներում կոռուպցիայի վերահսկում, կուսակցությունների ֆինանսավորում
● Իրական շահառուների հայտարարագրերի ռեգիստր։
Դասընթացը տեղի է ունենալու հունիսի 21-22-ին՝ «Հոդված 3» ակումբում (Զարոբյան 32, Չեխովի դպրոցի հետնամաս)։
Դասընթացին միանալու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտադիմումը https://shorturl.at/Upp0q մինչև հունիսի 10-ը։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով։
«Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: USAID Armenia