Կանանց իրավունքներ․ ավանդական ու մոռացված արժեքները մանիպուլյատիվ կեղծ հակադրության տիրույթում

Կանանց իրավունքների խնդիրը ժամանակակից մարտահրավեր է բոլոր հասարակությունների համար։ Կա կարծրատիպ, որ կանանց իրավունքների պաշտպանությունը սկսել է միայն 20-րդ դարի սկզբին, երբ 1910-ի մարտի 8-ը հայտարարվեց աշխատավոր կանանց միջազգային օր։ Սակայն, կանանց իրավունքների ոլորտում ցանկացած նվաճում գալիս է պատմական խորքերից և շարունակվող գործընթացների արդյունք է։  Ներհայաստանյան  խոսույթում կանանց իրավունքների պաշտպանության և ընդհանրապես գենդերային հավասարության  հարցերը…