Կանայք եւ քաղաքական մասնակցությունը | Կանանց առաջնորդության ակադեմիա
«Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրը դեռ շարունակվում է եւ Հայաստանի տարբեր համայնքներից ու Արցախից տեղահանված շուրջ 40 կանայք զարգացում են տարբեր ոլորտներում
իրենց կարողությունները։ Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:
Հերթական դասընթացը վարում էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ հիմնադիր նախագահ Գայանե Աբրահամյանը, ում հետ մասնակիցները քննարկեցին կանանց քաղաքական մասնակցության իրավական հիմքերն ու կանանց ներգրավվածության կարեւորությունը, ինչպես նաեւ
կանանց իրավունքների եւ ավանդական արժեքների համատեղելիության հարցերն ու դրանց շուրջ առկա կեղծ խոսույթները:
Մասնակիցները նաև որոշակի հմտություններ ու գիտելիքներ ստացան իրենց նախաձեռնությունների լոբբինգի, առաջմղման եւ կապերի կառուցման մարտավարությունների վերաբերյալ։