«Լրագրողները՝ հանուն իրավունքների» լրագրողական եռօրյա աշխատաժողովի ընթացքում հիմնական քննարկված թեման Արցախից բռնի տեղահանված բնակչության իրավական և սոցիալական խնդիրներ էին
«Լրագրողները՝ հանուն իրավունքների» լրագրողական եռօրյա աշխատաժողովի ընթացքում հիմնական քննարկված թեման Արցախից բռնի տեղահանված բնակչության իրավական և սոցիալական խնդիրներ էին, ինչպես նաեւ այն օրենսդրական բացերն ու լուսաբանման սխալները, որոնք բարդացնում են այս թիրախ խմբերի հետ աշխատանքը։


Լրագրողներին ներկայացվեց նաեւ Արցախից բռնի տեղահանման վերաբերյալ Հայաստանի եւ միջազգային մի շարք ՀԿ-ների կողմից պատրաստված փաստահավաք զեկույցը, դրանում ներառված մարդու իրավունքների խախտումները եւ միջազգային իրավունքի գործիքակազմը՝ որպես արցախյան հակամարտության լուծման մեխանիզմ։
Աշխատաժողովը մաս է կազմում «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» լրագրողական մրցանակաբաշխության, որն անցկացվում է ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, նախապես հայտարարված անվանակարգերով և դրամական մրցանակային ֆոնդով։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ։