Լրագրողական աշխատաժողով — դասընթաց

«Հոդված 3» ակումբը եւ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն կազմակերպում է եռօրյա աշխատաժողով մարդու իրավունքների հիմնահարցերի լուսաբանման թեմայով։
Աշխատաժողովը կայանալու է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-8-ը, Լոռու մարզի Concept Hotel by COAF հյուրանոցում։
Աշխատաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն խորքային ուսումնասիրել ստորեւ նշված ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուսաբանման ճիշտ մոտեցումները, այլ նաեւ հանդիպումներ ունենալ ոլորտների պատասխանատու պաշտոնյաների հետ։
✅️ Արցախից բռնի տեղահանված բնակչության խնդիրներ, իրավունքներ, պաշտպանության մեխանիզմներ,
✅️ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ,
✅️ Կանանց իրավունքներ, ընտանեկան բռնություն, իրավական կարգավորումներ
✅️ Երեխաների իրավունքներ, ներառական կրթության ապահովում,
✅️ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքներ,
խտրականության եւ անհանդուրժողականության խնդիրները,
✅️ Փակ եւ կիսափակ հաստատություններում ապրող մարդկանց իրավունքներ,
✅️ Հոգեկան առողջություն ունեցող անձանց իրավունքներ։
Աշխատաժողովը մաս է կազմում «Լրագրողները` հանուն իրավունքների» ծրագրի, որի շրջանակներում սույն թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, կանցկացվի ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ամենամյա ՄՐՑՈՒՅԹ՝ նախապես հայտարարված անվանակարգերով ու դրամային մրցանակային ֆոնդով, ինչպես նաեւ հատուկ մրցանակներով (Մանրամասները կարող եք տեսնել մեր էջում, առաջիկա օրերին)։
Մասնակցությունն աշխատաժողովին կօգնի Ձեզ ընդլայնել գիտելիքները մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցերի ուղղությամբ, առավել խորությամբ ուսումնասիրել դրանք՝ մեծացնելով լրագրողական մրցանակաբաշխությանը մասնակցելու և առավել մրցունակ լինելու հավանականությունը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԳՐԱՆՑՎԵԼ այս հղումով` https://shorturl.at/0V8oE
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` օգոստոսի 31-ն է։
Ճանապարհածախսը եւ կեցության բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։