Ինառա Պողոսյանն ու Մարինա Պետրոսյանն այժմ իրենց փորձնական հմտություններն ու գիտելքիներն են ստանում մատնահարդարման ոլորտում

Նոյեմբեր ամսին մեկնարկեց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագրի 3️⃣-րդ փուլը: 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված Ինառա Պողոսյանն ու Մարինա Պետրոսյանն այժմ իրենց փորձնական հմտություններն ու գիտելքիներն են ստանում մատնահարդարման ոլորտում՝ մեր գործընկեր «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնում: Դասընթացի ավարտին, մեր ծրագրի յուրաքանչյուր նվիրատուի աջակցության շնորհիվ, նրանք կստանան անհրաժեշտ աշխատանքային նյութերն ու գործիքները: Ինառայի և Մարինայի մասին մենք դեռ կպատմենք:

❗️ Իսկ հիմա ավելի կարևորի մասին.
մենք ամեն օր ստանում ենք բազմաթիվ նամակներ՝ պատերազմից տուժած կանանցից, որոնք ևս ցանկանում են սովորել նոր մասնագիտություն և ունենալ աշխատանք: Այդ հարցում մենք ապավինում ենք ՁԵՐՈ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ:

Յուրաքանչյուր փոքրիկ նվիրաբերություն մեծ հույսի շող է բոլոր այն կանանց համար, որոնք ունեն մեր աջակցության կարիքը:

Պատերազմի հետևանքով տուժած կանանց այս ծրագիրը ոչ միայն նոր մասնագիտություն և հմտությունների հնարավորություն է, այլ նաև ամեն ինչ կորցրած կանանց հոգեկան ծանր ապրումներն ամոքելու նոր հույս է, որը կարող եք պարգևել նաև դուք:

ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ՝ ԴԱՌՆԱԼՈՎ ԲԱՐԵՐԱՐ
https://shorturl.at/fmAGP