ԹԱՏԵՐԱԿԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մարզերում իրականացվող «ՄեդիաԴիտակ. մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ»  ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ թատերական ինտերակտիվ  ներկայացում բեմադրելու համար։

Թատերական ներկայացման  նպատակն ու տեխնիկական պահանջներն են․

  • Հասցեագրել մեդիագրագիտությանն ու քաղաքացիական կրթությանն առնչվող թեմաներ,
  • Մեդիագրագիտության կարեւորության, կեղծ լուրերի տարածման վտանգների մասին ուղերձներ փոխանցել,
  •  Թվային անվտանգության խնդիրների մասին տարրական գիտելիք փոխանցել, 
  • Մեդիագրագետ, թվային տիրույթում զգուշավոր եւ քննադատական վերլուծության ենթարկող վարքագիծ սերմանել,  
  • Մեդիագրագիտության տարրական հմտություններ սովորեցնել, 
  • Ինտերակտիվ, ներգրավող ու հանդիսատեսի հետ ակտիվ փոխշփման հնարավորություններ ստեղծել։ 

Թեմային ծանոթանալու եւ խնդիրների մասին պատկերացում ունենալու համար կարող եք օգտվել  այս ձեռնարկներից՝ 

Ձեռնարկ 1

Ձեռնարկ 2

Ձեռնարկ 3

Լիտերատուսի արկածները

Պարտադիր պայմաններ՝ 

  • Բեմադրությունը պետք է նախատեսված լինի 14-18 տարեկան պատանիների համար,
  • Ներկայացումը պետք է պարտադիր լինի ինտերակտիվ, ներառի մասնակցայնության հնարավորություններ՝   խրախուսանքների, հարցերի եւ առաջադրանքների միջոցով ապահովի հանդիսատեսի ներգրավվածությունն ու  փոխանցի գիտելիքներ եւ հմտություններ։ 
  • Չգերազանցի 1 ժամ տևողությունը,
  • Նախկինում բեմադրված չլինի որևէ այլ տեղ։

Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին․

Մրցույթին կարող են դիմել փորձառու թատերական խմբերը, ուսանողական և սիրողական թատերական խմբակները։

Ինչպե՞ս մասնակցել մրցույթին․

Հայտերը ներկայացնելու համար հարկավոր է՝

  1. Ներկայացնել բեմադրության հակիրճ հայեցակարգ, սցենարի նախնական տարբերակ (Ձեւաչափի եւ ծավալի սահմանափակումներ չկան)
  2. Լրացնել  հարցաթերթիկը:
  3. Ներկայացնել Պորտֆոլիո նախկինում իրականացրած նմանատիպ ,բեմադրության՝ աշխատանքների հղումներով, սցենարի հակիրճ նկարագրությամբ։
  4. Ներկայացնել նախնական բյուջե առավելագույնը 2.5 մլն դրամի շրջանակում։

Թերի լրացված, ոչ ամբողջական փաստաթղթերով, ծրագրի նպատակին եւ տեխնիկական առաջադրանքին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։

Հաղթող հայեցակարգը/սցենարը հետագայում պետք է մանրամասն քննարկվի եւ անհրաժեշտության դեպքում լրամշակվի, բարելավվի, տեխնիկական առաջադրանքին հնարավորինս մոտարկվի ընտրող ժյուրիի հետ համագործակցությամբ։ 

Հայտի ամբողջական փաթեթը՝ 

  1. հայեցակարգ-սցենար, 
  2. լրացված հարցաթերթիկ, 
  3. Պորֆոլիո, 
  4. բյուջե

անհրաժեշտ է  ուղարկել  [email protected] էլ․ հասցեին՝ նպատակ բաժնում նշելով  «Թատերական ներկայացում բեմադրելու հայտ» վերնագիրը։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091 181505 հեռախոսահամարին։

Դիմելու վերջնաժամկետն է 2024 թ․ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ը։ 

«ՄեդիաԴիտակ․ Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական  նոր ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝  ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհային աջակցությամբ։