Ընտրական իրավունքի էությունը և բովանդակությունն էր «ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողների այսօրվա դասի ուսումնասիրության թեման

Ընտրական իրավունքի էությունը և բովանդակությունն էր «ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողների այսօրվա դասի ուսումնասիրության թեման։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Մարիամ Հովեյանի հետ դպրոցի մասնակիցները քննարկեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն՝ անդրադարձ անելով նաև ընտրախախտումներին
—-
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։