Ընդունելություն| Մարդու իրավունքների առցանց դպրոց
«Հոդված 3» ակումբը հայտարարում է Մարդու իրավունքների առցանց դպրոցի ընդունելություն։
Ե՞ՐԲ և ՈՐՏԵ՞Ղ
Դպրոցը տեղի կունենա առցանց ապրիլի 13-ից մայիսի 13-ը ժամը 16։00-18։00։
ԻՆՉՈ՞Ւ ԴԻՄԵԼ
Առցանց դպրոցը հիանալի հնարավորություն է՝
- ծանոթանալու ՀՀ ներպետական և միջազգային իրավական շրջանակին՝ մարդու իրավունքների ու հակախտրականության համատեքստում,
- ծանոթանալ հայտնի իրավապաշտպանների ու գործող իրավաբանների և լսել նրանց պատրաստած դասախոսությունները՝ պրակտիկ օրինակների, իրականացված հետազոտությունների և միջազգային լավագույն փորձի ներկայացմամբ,
- սովորել ՀՀ լավագույն ու պրակտիկ մասնագետներից` առանց լքելու Ձեր հարմարավետ բազմոցը,
- բացառիկ հնարավորություն է ՀՀ մարզերի իրավաբանության ֆակուլտետի ուսանողների համար
- շրջանավարտները մեր գործընկեր կազմակերպություններում պրակտիկա անցնելու կամ աշխատելու հնարավորություն են ստանում,
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Դպրոցը հատուկ ծրագիր է նախագծված իրավաբանական կրթությամբ (կամ ստացող) անձանց համար։
Մասնակցել կարող են ՄԻԱՅՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ այն անհատները, ովքեր
- այժմ ուսանում են 2-4 կուրս բակալավր կամ մագիստրատուրա ծրագրերում,
- նորավարտ իրավաբաններ են։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ ՄԻՆՉ ապրիլի 10-ը։
Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԴՊՐՈՑԻՑ
Դպրոցի դասընթացների հիմքում մարդու իրավունքների դիտարկումն է հավասարության և հակախտրականության դիտանկյունից։
Դասընթացի թեմաները ընտրված են՝ հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների կողմից արձանագրված իրավունքների կոպիտ խախտումները (խտրականության, խոշտանգումներ, դատական սխալներ, առողջության իրավունք, գենդերային հիմնահարցեր, մշակույթ և մարդու իրավունքներ, հավաքների, մտքի, խղճի և դավանանքի ազատության և մարդու իրավունքների այլ հիմնահարցեր)։
*Մանրամասն դասացուցակը կհրապարակվի շուտով։
Դպրոցի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Դպրոցի լավագույն շրջանավարտները աշխատանքի հնարավորություններ են ստանում գործընկեր իրավապաշտպան կազմակերպություններում։
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ
Դասընթացը կազմված է համապատասխան ոլորտներում երկարամյա պրակտիկ փորձառությամբ մասնագետների (Արա Ղազարյան, Ավետիք Իշխանյան,Ռոբերտ Ռևազյան, Զարուհի Մեժլումյան և այլք) կողմից մշակված դասախոսություններից, պրակտիկ աշխատանքից և ՄԻԵԴ իրական դատական գործի հիմքով դատախաղից։
Դպրոցում դասավանդող մասնագետների նախնական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՈՐՔԱ՞Ն է ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ
Դպրոցն ԱՆՎՃԱՐ է։ Դասընթացին ամբողջությամբ ու պարտաճանաչ մասնակցելու դեպքում ՝ մասնակիցներին կտրվի սերտիֆիկատ։
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ
Հարցերի դեպքում դիմել դպրոցի կազմակերպման ու համակարգման պատասխանատու Մարիա Աբրահամյանին՝ [email protected] էլ․հասցեով կամ «Հոդված 3» ակումբի ֆեյսբուքյան էջին։