«Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» ծաղրանկարների երրորդ ցուցահանդես

Դեկտեմբերի 20-ին «Ռեստարտ Գավառ» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ծաղրանկարների երրորդ ցուցահանդեսը։ «Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Ցուցահանդեսի շրջանակում գավառի երիտասարդները հնարավորություն ունեցան տեսնելու «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ -ի կողմից կազմակերպած ծաղրանկարների մրցույթի լավագույն աշխատանքները և գործընկեր Մեդիալաբի կոռուպցիային նվիրված կոմիքսային պատմությունները։ Ցուցահանդեսին ներկա գտնվեցին նաև «Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» դասընթացի շրջանավարտները։
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ -ի ծրագրերի ղեկավար Խանում Գևորգյանը՝ ներկայացնելով կոռուպցիայի հիմնական դրսևորումներն ու պայքարի հնարավորությունները, և ոգևորելով երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի գործում։