Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի ծրագրի երկրորդ փուլ
Սեպտեմբերի 13-15-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման դասընթացի երկրորդ շրջափուլը Տավուշի մարզի երիտասարդների համար:

Թեմայի տրամաբանական շարունակությունը դարձավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանի՝ կոռուպցիայի, ժողովրդավարության եւ անվտանգության մասին զրույց -քննարկումը մասնակիցների հետ:
Կարևորելով նաև գործնական հմտություններ զարգացնելու անհրաժեշտությունը ՝ դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան հետաքննող լրագրողներ Գևորգ Թոսունյանի և Մկրտիչ Կարապետյանի հետ պրակտիվ վարժությունների միջոցով սովորել պետական գնումները և պաշտոնատար անձանց հայտարարագրերը ստուգելու մեթոդները և գործիքները։
Դասընթացի կարևոր մաս էին կազմում թեմային առնչվող ժամանցային խաղերը, կինոդիտումը և կոռուպցիայի շղթաներն ու հետեւանքները պատկերող պոստերների մրցույթը։
«Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: