Դպրոցի ուսանողներն այսօր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ հիմնադիր նախագահ Գայանե Աբրահամյանի հետ քննարկում էին ատելության խոսքի քրեաիրավական կարգավորումներն ու տարբերակման սկզբունքները

«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողներն այսօր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ հիմնադիր նախագահ Գայանե Աբրահամյանի հետ քննարկում էին ատելության խոսքի քրեաիրավական կարգավորումներն ու տարբերակման սկզբունքները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ատելության խոսքի սահմանումներին, խտրական խոսքից և վիրավորանքից ատելության խոսքի տարբերություններին, ՄԻԵԴ_ի նախադեպային վճիռներին ու դրանց իրավական սկզբունքներին։
Դպրոցի մասնակիցների ակտիվ մասնակցությամբ քննարկվեց նաև ատելության խոսքի դեմ պայքարի ներպետական և միջազգային իրավական կարգավորումները և դրանց արդյունավետությունը։
—-
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։