«Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի մեկնարկը
«Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի մեկնարկը Արտաշատ քաղաքում տրվեց հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանի հետ զրույց-քննարկմամբ։ Տիրայրը ծրագրի մասնակիցներին ներկայացրեց քննադատական մտքի կարևորությունը՝ փոխանցելով նաև կեղծ լուրերը ստուգելու գործիքները և մեթոդները։
Կարևորելով դեռահասների շրջանում բռնության բացառումը՝ դասընթացի երկրորդ օրը մասնակիցների հետ հանդիպեց երեխաների իրավունքների փորձագետ Աիդա Մուրադյանը։ Աիդան դեռահասների հետ քննարկեց բուլինգի դրսեւորումները, դրա պատճառներն ու հետևանքները։ Հանդիպմանը հաջորդեց պաստառների մրցույթը և փորձագետ Շահանե Բեգլարյանի հետ մասնագիտական կողմնորոշման մասին զրույց-խաղը։
————
«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագիրը «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հերթական կրթական նախաձեռնությունն է, որի նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել՝ կարողությունների զարգացման դասընթացների, կրթական ինտելեկտուալ խաղերի եւ արտ թերապիայի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան և THE SIGRID RAUSING TRUST institutional grant- ի աջակցությամբ։