«Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթաց



Խմբային, կրթական, ժամանցային խաղերով, մրցույթներով ուղեկցվող եռօրյա դասընթացի վերջում մասնակիցներին միացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Կրթությունը ճգնաժամային պայմաններում» ծրագրի ղեկավար Աշոտ Գաբրիելյանը՝ խոսելով հանդուրժողականության և ընկերության կարևորության մասին։ 

Կարևորելով տեղահանված արցախցի և հայաստանաբնակ մասնակիցների հետագա շփումն ու ընկերությունն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ դասընթացին կհաջորդի խմբային մրցույթը, որի ընթացքում լավագույն արդյունքներ ներկայացրած թիմի անդամները կստանան խրախուսական նվերներ:
