«Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագիր

«Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի կանգառն այս անգամ Արարատի մարզի Ղուկասավանի միջնակարգ դպրոցն էր։
????Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակից երկու տասնյակից ավել դեռահասները հնարավորություն ունեցան մեդիափորձագետ Արթուր Զաքարե Հարությունյանի հետ սովորել կեղծ լուրերը ստուգելու և դրանցից պաշտպանվելու միջոցներն ու հնարքները, կրթության փորձագետ Շահանե Բեգլարյանի հետ քննարկել մասնագիտական կողմնորոշման առանձնահատկությունները։
Կարևորելով առանց բռնության միջավայր ունենալու անհրաժեշտությունը եւ քաղաքացիական կրթությունը՝ մասնակիցները «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ ծրագրերի համակարգող Անուշիկ Ռշտունու հետ զրույց-խաղի միջոցով ծանոթացան մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, որին հաջորդեց երեխաների իրավունքների փորձագետ Աննա Սաֆարյանի հետ բուլինգի, դրա հետևանքների և բռնությունը կանխելու մասին հանդիպում-քննարկումը։
Խմբային, կրթական, ժամանցային խաղերով, մրցույթներով ուղեկցվող եռօրյա դասընթացի վերջում մասնակիցներին միացավ Teach for Armenia-ի «Կրթությունը ճգնաժամային պայմաններում» ծրագրի ղեկավար Աշոտ Գաբրիելյանը՝ խոսելով հանդուրժողականության և ընկերության կարևորության մասին։ Կարևորելով տեղահանված արցախցի և հայաստանաբնակ մասնակիցների հետագա շփումն ու ընկերությունն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ դասընթացին կհաջորդի խմբային մրցույթը, որի ընթացքում լավագույն արդյունքներ ներկայացրած թիմի անդամները կստանան խրախուսական նվերներ:
———-
«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագիրը «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հերթական կրթական նախաձեռնությունն է, որի նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել՝ կարողությունների զարգացման դասընթացների, կրթական ինտելեկտուալ խաղերի եւ արտ թերապիայի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։