«Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի վերջին օրը

«Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի վերջին օրը Արտաշատ քաղաքում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ ծրագրերի համակարգող Անուշիկ Ռշտունին սկսեց մարդու իրավունքների մասին զրույց-խաղով, որին հաջորդեց թիմային ստեղծագործական մրցույթը։

 

Օրվա վերջում մասնակիցներին միացավ բլոգեր Նինա Շահվերդյանը՝ խոսելով հանդուրժողականության և ընկերության կարևորության մասին։ Կարևորելով  տեղահանված արցախցի և հայաստանաբնակ մասնակիցների հետագա շփումն ու ընկերությունն ամրապնդելու անհրաժեշտությունը՝  դասընթացին կհաջորդի խմբային մրցույթը, որի ընթացքում լավագույն արդյունքներ ներկայացրած թիմի անդամները կստանան խրախուսական նվերներ:

———-

«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագիրը  «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հերթական կրթական նախաձեռնությունն է, որի  նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել՝ կարողությունների զարգացման դասընթացների, կրթական ինտելեկտուալ խաղերի եւ արտ թերապիայի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։