Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում ծրագիր
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ մեկնարկած «Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում ամառվա երեք ամիսների ընթացքում տարբեր համայնքներում կազմակերպել և իրականացրել է մշակութային ծրագրեր ու արտ֊թերապիայի դասընթացներ։
Դասընթացների նպատակն է եղել աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել արվեստի միջոցով՝ ամառային արձակուրդներին ապահովելով նաև նրանց կրթական ժամանցը։
Ծրագրի շրջանակում Վայոց Ձորի մարզում վերաբնակեցված արցախցի մեկ տասնյակից ավելի դեռահասներ այս ամառ կավի հետ աշխատելու հմտություններ են ձեռք բերել։ Արենի համայնքի իր փոքրիկ արվեստանոցում նրանց հյուրընկալած կավագործ Արփինե Մաթևոսյանը փոքրիկներին օգնել է ոչ միայն կտրվել առօրյա հոգսերից և կավի ծեփման, կավագործության հաճույքը վայելել, այլ նաև ոչ ֆորմալ կրթական միջավայրում ավելի մտերմիկ շփում ունենալ հայաստանաբնակ հասակակիցների հետ։