Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառումԴեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ մեկնարկած «Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում ամառվա երեք ամիսների ընթացքում տարբեր համայնքներում կազմակերպել և իրականացրել է մշակութային ծրագրեր ու արտ֊թերապիայի դասընթացներ։
Դասընթացների նպատակն է եղել աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել արվեստի միջոցով՝ ամառային արձակուրդներին ապահովելով նաև նրանց կրթական ժամանցը։
Ծրագրի շրջանակում մեր կազմակերպությունը կարողացել է աջակցել Արցախից բռնի տեղահանված Մարիամ Հայրապետյանին և Սվետլանա Ավթանդիլյանին Խարբերդ համայնքում կազմակերպել և իրականացնել շուղագործության, հեյլունագործություն և հեքիաթների ընթերցանության դասընթացներ։ Տիկին Մարիամը և Սվետլանան այս ամառ կարողացան իրենց շուրջը համախմբել Խարբերդ համայնքում ապաստան գտած արցախցի և տեղաբնակ փոքրիկների՝ ստեղծելով խմբակ, որտեղ
երեխաները սովորեցին ազատ ստեղծագործել և կտրվել առօրյա հոգսերից։ Խմբակը դարձել էր նաև փոքրիկների ծնողների սիրելի անկյունը, որտեղ տիկին Մարիամի ու Սվետլանայի ստեղծած ջերմ ու տաքուկ մթնոլորտում երեխաները հավատում էին հեքիաթներին ու բարու հաղթանակին։