«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի կանգառն այս անգամ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղն է
«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի կանգառն այս անգամ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղն է։
Կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի առաջին օրը հագեցած էր ծանոթության թիմային խաղերով։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանի հետ քննարկել մեդիագրագիտության, թվային անվտանգության կարևորությունը, մեդիա մանիպուլյացիաները և դրանց ազդեցությունը։
Պրակտիկ վարժությունների միջոցով Տիրայրը մասնակիցներին ծանոթացրեց նաև կեղծ լուրերը ստուգելու գործիքներին և մեթոդներին։ Օրը եզրափակվեց մեդիագրագիտությանն առնչվող ինտերակտիվ խաղով, որն ավելի ամրապնդեց մասնակիցների գիտելիքները։
—
«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագիրը «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հերթական կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել՝ կարողությունների զարգացման դասընթացների, կրթական ինտելեկտուալ խաղերի եւ արտ թերապիայի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։