«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի վերջին օրը

«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի վերջին օրը դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան երեխաների իրավունքների մասնագետ Աիդա Մուրադյանի հետ խմբային աշխատանքների միջոցով քննարկել բուլինգի ցավալի դրսեւորումները, դրա պատճառներն ու հետևանքները:
Բլոգեր Նինա Շահվերդյանի հետ էլ դասընթացի մասնակիցները խաղ-զրույցի միջոցով խոսեցին տեղահանված արցախցի երիտասարդների ինտերգրման և վերականգման կարևորության մասին։
Կարևորելով տեղահանված արցախցի և հայաստանաբնակ մասնակիցների հետագա շփումն ու ընկերությունն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ դասընթացին կհաջորդի խմբային մրցույթը, որի ընթացքում լավագույն արդյունքներ ներկայացրած թիմի անդամները կստանան խրախուսական նվերներ:
«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագիրը «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հերթական կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել՝ կարողությունների զարգացման դասընթացների, կրթական ինտելեկտուալ խաղերի եւ արտ թերապիայի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։