«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի երկրորդ օրը Սայաթ-Նովա գյուղի պատանիների հետ սկսվեց մասնագիտական կողմնորոշման թեմայով բանախոսությամբ
«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի երկրորդ օրը Սայաթ-Նովա գյուղի պատանիների հետ սկսվեց մասնագիտական կողմնորոշման թեմայով բանախոսությամբ։
Փորձագետ Շահանե Բեգլարյանի հետ դասընթացի մասնակիցները հնարավորություն ստացան բացահայտել և դիտարկել իրենց այն կարողությունները, որոնք կօգնեն ապագայում ավելի հեշտ կողմնորոշվել մասնագիտություն ընտրելիս։ Օրվա երկրորդ կեսին մասնակիցները կեղծ լուրերի պոստերներ նկարեցին և ցույց տվեցին փաստերը ստուգելու իրենց գիտելիքները։ Օրը եզրափակվեց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ծրագրերի համակարգող Անուշիկ Ռշտունու հետ մարդու իրավունքների պատմության և էության մասին զրույցով, որին հաջորդեցին թեմատիկ
դերային խմբային խաղերը:
«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագիրը «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հերթական կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել՝ կարողությունների զարգացման դասընթացների, կրթական ինտելեկտուալ խաղերի եւ արտ թերապիայի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։