Արարատի մարզի Ղուկասավան համայնքի դպրոցում բացվեց հինգերորդ դասարան-ակումբը

Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը ողջույնի իր խոսքում ոչ միայն կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը համայնքներում, այլ նաեւ մեդիագրագիտության ու տեղեկատվական անվտանգության զարգացման անհրաժեշտությունը։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն տիկին Ահարոնյանին և ծրագրի շահառու ուսուցիչներին կատարված մեծ աշխատանքի, նվիրվածության և պատրաստակամության համար։
«Մեդիագրագետ և պաշտպանված համանքներ» ծրագրի շրջանակում դրամաշնորհ ստացած ուսուցիչները ներկայացրեցին իրենց կողմից իրականացրած միջոցառումները և դասարան-ակումբում ապագայում սպասվող դասընթացների, մրցույթների և խաղերի ցանկը։
Բացման արարողությունն ամփոփվեց մեր կազմակերպության և Սամսոն Մովսիսյանի անվան թատերախմբի համագործացության արդյունքում բեմադրված «Ֆեյք լուրերի մամլո ակումբ» ինտերակտիվ ներկայացման բեմադրությամբ։
Շնորհակալ ենք Արարատի մարզպետարանին եւ Արարատի Համայնքապետարանին Արարատի համայնքապետարան/Ararat Municipality արդյունավետ համագործակցության համար։
—-
Ծրագիրը համաֆինանսավորվում է «Ֆրիդըմ հաուս» իրավապաշտպան կազմակերպության և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) կողմից։ ՀՀԻ կողմից ստեղծված նախորդ չորս դասարան ակումբները գտնվում են Ներքին Կարմիրաղբյուրում, Նոյեմբերյանում, Մարտունիում և Վարդենիսում։
«Ֆեյք լուրերի մամլո ակումբ» ներկայացումն իրականություն է դարձել «ՄեդիաԴիտակ․ Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում եւ իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից։