Ավարտելով մարդու իրավունքները փակ և կիսափակ հաստատություններում թեմայի ուսումնասիրությունը
Ավարտելով մարդու իրավունքները փակ և կիսափակ հաստատություններում թեմայի ուսումնասիրությունը ՝ «ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողների մի խումբ այսօր այցելել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Ուսանողները հիմնարկում հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատազրկված անձանց պահման պայմաններին և ազատազրկված անձանց վերասոցիալականացման միջոցառումներին և ծրագրերին:
—-
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։