Աշխատաժողովը մեկնարկեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հանդիպմամբ եւ բանախոսությամբ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողները՝ հանուն իրավունքների» լրագրողական եռօրյա աշխատաժողովը մեկնարկեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հանդիպմամբ եւ բանախոսությամբ։


Աշխատաժողովը մաս է կազմում «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» լրագրողական մրցանակաբաշխության, որն անցկացվում է ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, նախապես հայտարարված անվանակարգերով և դրամական մրցանակային ֆոնդով։