Այց Սպիտակի խնամքի տուն
ՀՈԴՎԱԾ 3 Մարդու իրավունքների դպրոցի սաները հունիսի 9-ին այցելել էին Սպիտակի խնամքի տուն։ Հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված այլընտրանքային խնամքի տունն իր ձևաչափով միակն է Հայաստանում։ Դպրոցի սաները հնարավորություն ունեցան շրջել խնամքի տան տարածքում, շփվել և ծանոթանալ բնակիչների հետ։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom South Caucasus հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Եվս մեկ անգամ շնորհակալություն Սպիտակի խնամքի տան անձնակազմին և բնակիչներին մեզ հյուրընկալելու համար։