Ամփոփեցինք Հանրային համերաշխության նախաձեռնության տվյալները
Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից «Հանրային համերաշխության նախաձեռնություն» ծրագրում ներգրավված 120 դիտորդ-կամավորները մեկ ամսվա ընթացքում իրենց բնակության վայրում և հարակից համայնքներում այցելեցին շուրջ 14․000 տնտեսվարողի` ՀՀ 338 քաղաքներում, գյուղերում և համայնքներում՝ կատարելով դիտարկումներ հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ։
Բացի տնտեսվարողներից դիտորդ-կամավորները նաև շրջեցին իրենց բնակության վայրում և հարակից համայնքներում՝ քաղաքացիներին իրազեկելով համաճարակային իրավիճակի և հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության և կարևորության մասին։ Դիտորդ-կամավորները բաժանեցին շուրջ 47․000 դիմակ։
Շուտով կհրապարակվի մոնիթորինգի ամփոփ հաշվետվությունը։
Նախագիծն իրականացրեց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ։