Հանրային քննարկում․ Բերման ենթարկված անչափահասները

Հանրային քննարկում «ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ․ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԻՐԱՎԱՉԱՓ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» Վերջին օրերին Երեւանում ու Հայաստանի այլ խոշոր քաղաքներում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաներին անչափահասների մասնակցությունը և նրանց ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելը հանրային մեծ աղմուկ բարձրացրին ու հարուցեցին նրանց խնդիրներով զբաղվող մասնագետների մտահոգությունը: Այս գործերով ներգրավված փաստաբանները պնդում են, որ անչափահասների բերման ենթարկման դեպքերը ընթացակագրային խախտումներով են ուղեկցվել․ շատերին անգամ մի քանի ժամ շարունակ չեն տվել զանգի իրավունք։ ՄԻՊ-ը եւ երեխաների իրավունքներով զբաղվող կազմակերպություններն օպերատիվ կերպով արձագանքել են այդ դեպքերին: Նրանք երեխաների իրավունքների խախտումները բացառելու և կանխելու նպատակով հանդես եկան նաեւ հատուկ իրազեկմամբ առ այն, թե ինչ իրավունքներ ունեն բերման ենթարկված երեխաները: Մասնագետները նշում են, որ անչափահասներն, իհարկե, իրավունք ունեն մասնակցելու հանրային հավաքներին, եթե այնտեղ բռնության գործադրման վտանգ չկա, սակայն շատ կարեւոր է, որ պատասխանատվության հարցը ծնողների խնդիրն է։ Մասնագետները նաեւ կոչ են անում երեխաներին զերծ պահել տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության ակցիաներից, քանի որ առկա է հատուկ միջոցներով եւ ոստիկանական ուժերի գործադրմամբ հավաքի ցրման վտանգ, ինչի մասին բազմիցս հայտարարել է ոստիկանությունը: Վերջին օրերին քաղաքացիական անհնազանդության ակցիաներին անչափահասների մասնակցության խնդիրները, դրանից բխող նրանց կյանքի ու առողջության հնարավոր հետեւանքները եւ խնդրի վերաբերյալ հավաքի կազմակերպիչների, իրավապահների ու ծնողների պատասխանատվության հարցերին մանրամասն կանդրադառնանք ապրիլի 21-ին, ժամը՝ 12:00-ին «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) նախատեսված «ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ․ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԻՐԱՎԱՉԱՓ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» թեմայով քննարկմանը: Բանախոսներն են. ԷԴՈՒԱՐԴ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ (ենթակա է հաստատման) ՄԻՊ գրասենյակի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ ՀԱՅԿՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ ԱԻԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ

Նոր քաղաքական օրակարգ

«ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ. ճգնաժամի սկիզբ՞, թե՞ քաղաքական լճացման դեմ իրատեսական պայքար» Ապրիլի 13-ին Երեւանում քաղաքական իրավիճակը կտրուկ լարվեց: Իշխող Հանրապետական կուսակցության համար անփոխարինելի համարվող Սերժ Սարգսյանի ապագա վարչապետության դեմ բողոքի ակցիա կազմակերպած ընդդիմադիր քաղաքական խմբերը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության ու «Մերժիր Սերժին», «Հանուն Հայաստան պետության» ճակատ նախաձեռնությունների սկսել են շուրջօրյա բողոքի ակցիաներ, որոնք սպասվածից ավելի մարդաշատ են: Իրավիճակը մայրաքաղաքում հիմնականում հանդարտ էր, սակայն Երեւանի պետական համալսարանի եւ Հանրային ռադիոյի շենքեր ներխուժելը, ինչն աննախադեպ երեւույթ էր Հայաստանի քաղաքական պատմության մեջ, իրավիճակի որոշակի փոփոխություն թելադրեց: Թե ինչպե՞ս կզարգանան քաղաքական գործընթացները Հայաստանում, ի՞նչ անել քաղաքական խորը ճգնաժամերից խուսափելու համար, արդյոք հնարավոր կլինի՞ կանխել Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում հաստատվելը եւ ինչպե՞ս «թոշակի ուղարկել» հանրապետականների համար «անփոխարինելի» Սարգսյանին: Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք ապրիլի 23-ին ժամը 12:00-ին «Հոդված 3» ակումբում նախատեսված «ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ. ճգնաժամի սկի՞զբ, թե՞ քաղաքական լճացման դեմ իրատեսական պայքար» թեմայով քննարկմանը: Բանախոսներն են. ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, ազգագրագետ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, իրավապաշտպան

Քաղաքային Quest խաղ-մրցույթ

Հրավիրում ենք ԲՈԼՈՐԻՆ-ԲՈԼՈՐԻՆ մասնակցելու «Հոդված 3 իրավունքի փառատոնի» փակման օրը՝ մայիսի 3-ին կայանալիք քաղաքային quest մրցույթին։ Մասնակիցները պետք է գուշակեն Երևանի տարբեր վայրերում տեղի ունեցած իրավունքների խախտման իրադարձությունների հստակ վայրերը՝ նախօրոք տրվող հարցերի օգնությամբ։ Հասնելով հերթական իրադարձության վայրը ՝ մասնակիցները նոր հարց կստանան ու այդպես շարունակ՝ մինչև վերջնակետին հասնելը։ Եթե պատրաստ ես բացահայտել Երևանի պատմություն ու նշանակություն ունեցող անկյունները ընկերներիդ օգնությամբ, ուրեմն՝ -կազմիր չորս հոգուց բաղկացած թիմ -ընտրիր անուն քո թիմին -մինչև ապրիլի 25-լրացրու քո տվյալները այս հղմամբ՝ https://goo.gl/forms/a5XvQ7W4YBpwAi9X2 -և հարցերը ամենարագ և ճիշտ գուշակելու դեպքում՝ շահի՛ր Երևանում զիփլայնով թռնելու տոմս թիմիդ բոլոր անդամների համար։ Շտապի՛ր դառնալ Հայաստանում առաջին անգամ անցկացվող փառատոնի ամենազիլ մրցույթի հաղթողը։

«Freedom Writers» ֆիլմի դիտում

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը կազմակերպում է «Freedom Writers» ֆիլմի դիտում և քննարկում: Միշտ ցանկացել ես դիտել, սակայն երբեք առիթ չե՞ս ունեցել կամ շուտ ես դիտել և այնքան հավանել, որ նորի՞ց ես ուզում։ Ինչի՞ն ես սպասում : Բռնիր պահը և միացիր մեզ: Թեժ ու հետաքրքիր քննարկում է սպասվում։ Մուտքը՝ չափից դուրս ազատ: Ֆիլմի լեզուն՝ ռուսերեն:

Կրթության խնդիրները Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ 10 ՏԱՐԻՆԵՐԻՆ. ֆինանսավորման կրճատում, քաղաքականացվածության խորացում, անհամաչափ զարգացում և ցուցանիշների անկում» Հայաստանում կրթության խնդիրները բազմազան ու բազմաշերտ են՝ մատուցվող կրթության բովանդակությունից ու որակից մինչեւ ոլորտի քաղաքականցման ու կուսակցականացման մարտահրավերները: Թեպետ կրթությունը ՀՀ-ում հայտարարված է գերակա ուղղություն, սակայն Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների ընթացքում, ոլորտին հատկացվող գումարները ոչ միայն չեն ավելացել, այլև՝ կրճատվել են: Համեմատության համար նշենք, որ 2018 թ-ին Հայաստանի պետական բյուջեից կրթությանը հատկացվելու է ավելի քիչ գումար, քան արտաքին պարտքի սպասարկման համար: Չնայած բարեփոխումներին, ներդրված միլիոնավոր դոլարների վարկային ծրագրերին, կրթության որակն ու համընդհանուր զարգացման ցուցանիշները միջազգային ստուգատեսների արդյունքներով արձանագրում են անկում գրեթե բոլոր ոլորտներում: Քաղաքականացվածության ու կուսակցականացվածության խնդիրներ վերջին տարիներին առավել խորացան, կրթությունը դարձնելով գործիք, վարչական ռեսուրս քաղաքական գործընթացներում օգտագործելու և չարաշահելու համար, ինչն անդառնալի հետևանքներ է ունենում կրթության որակի, սերունդների դաստիարակման, և որպես վերջնարդյունք՝ պետության զարգացման վրա: Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին կրթության ոլորտի խնդիրներին կանդրադառնանք «Հոդված 3» ակումբում ապրիլի 12-ին, ժամը՝ 12:00-ին, նախատեսված «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ 10 ՏԱՐԻՆԵՐԻՆ. ֆինանսավորման կրճատում, քաղաքականացվածության խորացում, անհամաչափ զարգացում և ցուցանիշների անկում» թեմայով քննարկմանը: Բանախոսներն են. ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ կրթության փորձագետ ԼՈՒՍԻՆԵ ԽԱՌԱՏՅԱՆ Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ ԼԻԼԻԹ ՆԱԶԱՐՅԱՆ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի Կրթության ծրագրերի պատասխանատու

Notorious: Movie screening and discussion

We are excited to host our sixth volume of "Խրախուսել", a biweekly screening and discussion club focused on bringing thought-provoking human rights documentaries to the Yerevan community. With free admission, we welcome anyone interested to join us and meet like-minded folks! Story-line Alfred Hitchcock’s 1946 classic Notorious is a perverse love story that presents one of the most anguished relationships in American film. A woman is asked to spy on a group of Nazi friends in South America. How far will she have to go to ingratiate herself with them? Runtime: 101 min followed by a 30-minute discussion Language: English with English subtitles When: Friday, March 30 at 6-8PM Where: Tumanyan 26a To confirm your attendance, please, send your name and phone number to hhnnare@gmail.com. In case of questions do not hesitate to call 055-155-300.