Կրթության խնդիրները Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին

2018-04-12
Միջոցառումներ

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ 10 ՏԱՐԻՆԵՐԻՆ. ֆինանսավորման կրճատում, քաղաքականացվածության խորացում, անհամաչափ զարգացում և ցուցանիշների անկում» Հայաստանում կրթության խնդիրները բազմազան ու բազմաշերտ են՝ մատուցվող կրթության բովանդակությունից ու որակից մինչեւ ոլորտի քաղաքականցման ու կուսակցականացման մարտահրավերները: Թեպետ կրթությունը ՀՀ-ում հայտարարված է գերակա ուղղություն, սակայն Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների ընթացքում, ոլորտին հատկացվող գումարները ոչ միայն չեն ավելացել, այլև՝ կրճատվել են: Համեմատության համար նշենք, որ 2018 թ-ին Հայաստանի պետական բյուջեից կրթությանը հատկացվելու է ավելի քիչ գումար, քան արտաքին պարտքի սպասարկման համար: Չնայած բարեփոխումներին, ներդրված միլիոնավոր դոլարների վարկային ծրագրերին, կրթության որակն ու համընդհանուր զարգացման ցուցանիշները միջազգային ստուգատեսների արդյունքներով արձանագրում են անկում գրեթե բոլոր ոլորտներում: Քաղաքականացվածության ու կուսակցականացվածության խնդիրներ վերջին տարիներին առավել խորացան, կրթությունը դարձնելով գործիք, վարչական ռեսուրս քաղաքական գործընթացներում օգտագործելու և չարաշահելու համար, ինչն անդառնալի հետևանքներ է ունենում կրթության որակի, սերունդների դաստիարակման, և որպես վերջնարդյունք՝ պետության զարգացման վրա: Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին կրթության ոլորտի խնդիրներին կանդրադառնանք «Հոդված 3» ակումբում ապրիլի 12-ին, ժամը՝ 12:00-ին, նախատեսված «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ 10 ՏԱՐԻՆԵՐԻՆ. ֆինանսավորման կրճատում, քաղաքականացվածության խորացում, անհամաչափ զարգացում և ցուցանիշների անկում» թեմայով քննարկմանը: Բանախոսներն են. ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ կրթության փորձագետ ԼՈՒՍԻՆԵ ԽԱՌԱՏՅԱՆ Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ ԼԻԼԻԹ ՆԱԶԱՐՅԱՆ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի Կրթության ծրագրերի պատասխանատու