Ս․Ս․ ժառանգությունը․ աղքատություն, արտագաղթ եւ արտաքին պարտք

2018-04-11
Միջոցառումներ

«ՉՀԵՌԱՑՈՂ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. աղքատություն, արտագաղթ եւ արտաքին պարտք» Երբ Սերժ Սարգսյանը 2008 թ-ին ստանձնեց Հայաստանի նախագահի պաշտոնը, երկրի ՀՆԱ-ն 11,7 մլրդ դոլար էր, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 3,6 հազար դոլար, աղքատությունը՝ 27,6 տոկոս, իսկ պետական պարտքը՝ 1,9 մլրդ դոլար: Իշխող հանրապետական կուսակցության համար «անփոխարինելի» հայտարարվող Սարգսյանի կառավարման 10 տարիներն իսկապես մտահոգիչ պատկեր են ստեղծել: Երկրի ՀՆԱ-ն 2017 թ-ին կազմել 11,5 մլրդ դոլար, ինչը դոլարային արտահայտմամբ 200 մլն-ով քիչ է 10 տարի առաջվա ցուցանիշից, չնայած դրան զուգահեռ պետական պարտքը շեշտակի աճել է եւ այժմ կազմում է գրեթե 6,8 մլրդ դոլար, աղքատությունը հասել է գրեթե 30 տոկոս, իսկ այդ ընթացքում երկրից ատագաղթել է 370 հազար մարդ՝ պարկերավոր ասած Գյումրիի բնակչության եռապատիկը: Պատկերն ավելի է ամբողջանում, երբ սրան գումարում ենք 10 տարիների գնաճը, դրամի փոխարժեքի տատանումները ու տնտեսությունում մոնոպոլիզացիայի միտումների խորացումը: Սերժ Սարգսյանը «փայլել» է նաեւ տրված եւ չկատարված տնտեսական բնույթի խոստումների տեսանկյունից: Սարգսյանը 2008 թ-ին պաշտոնապես խոստացավ կյանքի կոչել երեք հիմնական ծրագեր. կառուցել Հայ-իրանական երկաթուղի, նոր Ատոմակայան, ինչպես նաեւ Հայաստան-Իրան սահմանին գործարկել նավթավերամշակման գործարան: Ավելորդ է նշել, որ բոլոր խոստումներն ու ռազմավարական ծրագրերը մնացին թղթի վրա: ՀՀԿ-ի համար Հայաստանի ապագան վարչապետի պաշտոնի հիմնական եւ միակ թեկնածու Սերժ Սարգսյանն այժմ էլ առաջ է քաշում 2040 թվականին 4 միլիոնանոց Հայաստան ունենալու տեսլականը: Սակայն իրականությունն ընդհանրապես այլ է ու աղերս չունի այդ նպատակադրման հետ: Արտագաղթի տեմպերի ուժգնացմանը զուգահեռ Հայաստանում նվազել է ծնունդերի ցուցանիշը: Երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի կառավարումը, երկրում ծնվել է 41 185 երեխա, 2009 թվականին՝ 44 466 երեխա: Իսկ 2017 թվականին Հայաստանում ծնվել է ընդամենը 37 700 երեխա, և սա վերջին տարիների ամենացածր ցուցանիշն է: Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական զարգացումներին հանգամանորեն կանդրադառնանք «Հոդված 3» ակումբում ապրիլի 11-ին, ժամը՝ 12:00-ին, ն ախատեսված «ՉՀԵՌԱՑՈՂ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. աղքատություն, արտագաղթ եւ արտաքին պարտք» թեմայով քննարկմանը: Բանախոսներն են. ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆ, Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր ՄԵՍՐՈՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Առաքելություն կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագետ