0000-00-00
Հայտարարություններ

Տեսանյութերի /ռեպորտաժ/ պատրաստման մրցույթի ՀՐԱՎԵՐ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում հայտարարում է տեսանյութների ռեպորտաժի պատրաստման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն իրավաբանական անձիք։ Տեսանյութերի թեման ու առանձնահատկությունները Փակ հաստատություններում (քրեակատարողական հիմնակներ, հոգեկան առողջության կենտրոններ, մանկական խնամքի հաստատություններ) մարդու իրավունքների իրավիճակի ու համակարգային խնդիրների վերհանում՝ համաձայն կազմակերպության կողմից տրամադրված թեմաների ժամանակացույցի և հատուկ ընտրված հերոսների անհատական պատմությունների հիման վրա։ Տեսանյութերի պատրաստման համար անհրաժեշտ է այցելություններ փակ հաստատություններ, այդ թվում քրեակատարողական հիմնակներ, հոգեկան առողջության կենտրոններ, մանկական խնամքի կենտրոններ։ Տեսանյութերի պատրաստման ընթացքում և պայմանագրի ավարտից հետո պահպանել ծրագրի ընթացքում և միջոցով ստացված տեղեկատվության կոնֆիդենցիալությունը։ Խոցելի խմբերի հետ լրագրողական աշխատանքի փորձ և էթիկայի կանոնների խիստ պահպանում։ Փակ հաստատություններում՝ քրեակատարողական հիմնակներում, հոգեկան առողջության կենտրոններում, մանկական խնամքի հաստատություններում, գտնվող անձանց հետ ցանկացած հարազատական կամ անձնական կապի բացառում։ Տեսանյութերի քանակն ու տևողությունը Նախատեսվում է պատրաստել թվով 15 տեսանյութ յուրաքանչյուրը 6 րոպե տևողությամբ։ Տեսանյութերի պատրաստման անհրաժեշտ տեխնիկական ու մարդկային ռեսուրսներ Տեսանյութերի պատրաստման համար անհրաժեշտ է նմանատիպ աշխատանքի կատարման նվազագույնը 5-ամյա փորձառությամբ լրագրող, օպերատոր և մոնտաժի մասնագետ, Վերջին սերնդի թվային տեսախցիկ, խոսափող և մոնտաժի անհրաժեշտ ծրագրային ու տեխնիկական միջոցներ, Ծրագրի հակիրճ նկարագրություն «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը` «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017թ․ դեկտեմբերին։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը` հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։ Ծրագրի խնդիրներն են. Դիմելու կարգը Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ին հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Գնային առաջարկ տեսանյութների ռեպորտաժի պատրաստման»։ Գնային առաջարկը ներկայացնել կազմակերպության կնիքով հաստատված փաստաթղթում՝ կցելով լրագրողի կենսագրական կարճ նկարագիրը, տեխնիկական հագեցվածությունը հավաստող տվյալները և նմանատիպ աշխատանքի երկու օրինակ։ Գնային առաջարկը ներկայացնել առանց ԱԱՀ-ի։ Հայտերն ընդունվում են մինչև մարտի 15-ը, ժամը՝ 11։00-ն։ Բոլոր հայտերը պետք է կազմված լինեն հայերեն։