0000-00-00
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Պատվիրատուն՝ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն (հասցեն՝ Երևան, Սոսեի 2/ 32) հայտարարում է բաց մրցույթ, որն անցկացվելու է մեկ փուլով։ Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Ծառայությունների մատուցման մասին» պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)։ Գնման առարկա է հանդիսանալու` 15 թեմատիկ ուղղվածության հեռուստեսատեսային հաղորդումների արտադրությունը՝ տեխնիկայի, տեխնիկական անձնակազմի և տաղավարի տրամադրմամբ, և հեռարձակումը հեռուստաընկերության prime time ժամային հատվածում։ Հաղորդումներից յուրաքանչյուրը կտևի 40 րոպե։ Կնքվելիք պայմանագրի կատարման ժամկետը՝ պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 դեկտեմբեր ընկած ժամանակահատվածն է։ Մրցույթին կարող են մասնակցել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հանրապետական սփռման արտոնագիր ունեցող հեռուստառադիոընկերությունները։ Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին մինչև մարտի 23-ը։ Մրցույթի հրավեր տրամադրելու համար պահանջվում է ներկայացնել՝ պայմանագրի գինը՝ մեկ հաղորդման նկարահանման և prime time հեռուստատեսային ժամանակագոտում եթեր հեռարձակելու անհրաժեշտ գնային առաջարկը ՀՀ դրամով։ հեռուստառադիոհաղորդումների արտադրության եւ հեռարձակման արտոնագրի լուսապատճեն, ծրագրերի նկարահանման և մոնտաժի համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության մասին հայտարարագիր՝ նշելով տրամադրվող տեխնիկայի մոդելներն ու տեխնիկական տվյալները, հաղորդումների հեռարձակման առաջարկվող ժամանակացույցն ու պարբերականությունը, առցանց և հեռուստատեսային հեռարձակման ուղիներն ու դիտումների միջին քանակը, հաղորդումների պատրաստմանը ներգրավող աշխատակիցների թիվն ու աշխատանքային հմտությունները, նման ֆորմատի աշխատանքներ կատարելու նախկին փորձը, հաղորդումների սրահի տեխնիկական և ֆիզիկական նկարագիրը, Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ֊ին հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Գնային առաջարկ հեռուստատեսային ծրագրեր»։ Մասնակիցների որակավորման տվյալների՝ մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը։ Հայտերն ընդունվում են մինչև մարտի 18-ը, ժամը՝ 11։00-ն։ Բոլոր հայտերը պետք է կազմված լինեն հայերեն։ Գնային առաջարկը ներկայացնել առանց ԱԱՀ-ի։ Ծրագրի հակիրճ նկարագրություն «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը` «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017թ․ դեկտեմբերին։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը` հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։ Ծրագրի խնդիրներն են. - Ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտություններ, - Բարելավել փակ հաստատություններում մարդու իրավունքի իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը։