0000-00-00
Հայտարարություններ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ ՊԱՇՏՈՆ՝ Խմբագիր/հետաքննությունների համակարգող ՎԱՅՐԸ՝ Երևան, Հայաստան ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ: «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է մրցույթ խմբագիր/հետաքննությունների համակարգողի թափուր հաստիքի համար։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը` «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017թ․ դեկտեմբերին։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը` հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Խմբագիր/հետաքննությունների համակարգողը պատասխանատու կլինի ծրագրի շրջանակներում պատրաստվող հոդվածների իրականացման ողջ գործընթացի, լրագրողների հետ աշխատանքի, տվյալների ճշգրտման, ծրագրային ոլորտների լուսաբանման լրագրողական էթիկայի կանոնների վերահսկման, ուղղորդման, հոդվածների խմբագրական աշխատանքների և վերջնական արդյունքների համար: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ծրագրի մասնակից, հետաքննություններ իրականացնող լրագրողների հետ վերջնական թեմաների քննարկում և ընտրություն, Աջակցություն լրագրողներին հետաքննությունների անցկացման գործընթացում և այդ ընթացքում կատարվող աշխատանքի մոնիտորինգ, Յուրաքանչյուր լրագրողի հետ աշխատանքային պլանի և գործողությունների ժամանակացույցի կազմում, Ծրագրային թեմաների ոլորտներում փորձագետների հանդիպումների կազմակերպում, լրագրողների հետ նրանց կողմից բարձրացված տարբեր խնդիրների վերաբերյալ հարցերի քննարկում, ուղղորդում, Անհրաժեշտության դեպքում միջազգային փորձագետների հետ հոդվածների քննարկում, Լրագրողների հետ շաբաթական հանդիպումների կազմակերպում, հետաքննությունների իրականացման ընթացքի գնահատում, վերահսկում, Համապատասխան պետական մարմիններ լրագրողների մուտքի ապահովմանն ուղղված գործողություններ, Նյութերի խմբագրում, փաստերի ստուգում, սրբագրում և պատրաստում հրապարակմանը, Ծրագրի ղեկավարին տրվելիք հաշվետվությունների պատրաստում։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ Բարձրագույն կրթություն լրագրության ոլորտում, 7-10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ հետաքննական լրագրության ոլորտում, Խմբագրական աշխատանքի փորձ, Գիտելիքներ փակ հաստատություններում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն, Համակարգչային հմտություններ, տարբեր փաստաթղթերի և էլեկտրոնային հարթակների հետ աշխատանքի փորձառություն, Թիմում վերջնաժամկետներին համապատասխան աշխատելու ունակություն, Նվիրվածություն ՀԿ-ի տեսլականին և արժեքներին։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Խնդրում ենք ուղարկել CV և ուղեկցեղ նամակ էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի տողում նշելով Խմբագիր/համակարգող։ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Մարտի 15