Մեր Մասին

«ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն գործունեություն է ծավալում 2013թ-ից, սկզբում որպես քաղաքացիական նախաձեռնություն, իսկ 2016 թ. ի վեր՝ որպես գրանցված կազմակերպություն։

ՀՀԻ առաքելությունն է՝

  • ՆՊԱՍՏԵԼ քաղաքացիական գիտակցության, իրավունքի գերակայության վրա հիմնված արժեքների բարձրացմանը, բանավեճերի ու քննարկումների մշակույթի ձևավորմանը՝ մեծացնելով խոսքի ազատության ու բազմակարծության հնարավորությունները:
  • ԽԹԱՆԵԼ երիտասարդների, քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հասարակական, քաղաքական գործընթացներում, նպաստել որոշումների կայացման վրա ազդեցության մեծացմանը և պետական կառույցների հաշվետվողականության բարձրացմանը:
  • ՍՏԵՂԾԵԼ կրթական այլընտանքային երկխոսության հարթակ քաղաքացիական հասարակության, երիտասարդության, քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչների, լրագրողական համայնքի հանդիպումների, քննարկումների ու բանավեճերի համար:
  • ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ հասարակությանը հուզող խնդիրները և օրակարգային հարցերի շուրջ ձևավորել բազմակողմանի քննարկումների լայն դաշտ:
  • ԶԱՐԳԱՑՆԵԼ երիտասարդների, քաղաքացիական ակտիվ խմբերի ու լրագրողների կարողությունները և այլընտրանքային կրթական ծրագրերի միջոցով նպաստել իրավագիտակից, պահանջատեր քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

Մենք հավատացած ենք, որ առողջ հասարակության հիմնական գրավականը արժանապատիվ ու իրավագիտակից անհատն է, որի ձեւավորմանն էլ ուղղված է մեր գործունեությունը:

  • Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով,
  • Մարդն ու նրա արժանապատվությունը բարձրագույն արժեքներ են,
  • Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք՝ զերծ մնալով որեւէ մեկի արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորելուց:

Մեր թիմը

Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի նախագահ: «Հոդված 3» ակումբի հիմնադիր:

Գայանե Աբրահամյան


Գայանե Աբրահամյանը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի նախագահն է և «Հոդված 3» ակումբի հիմնադիրն ու ծրագրի ղեկավարը: Լրագրողական գործունեությունը սկսել է 2001 թվականից՝ աշխատելով Amenian International Magazine (AIM) ամսագրում և «Armenianow.com» առցանց պարբերականում՝ հիմնականում անդրադառնալով մարդու իրավունքների, մասնավորապես կանանց, երեխաների, առողջապահական իրավունքների, խոցելի խմբերի, սոցիալական արդարության, կրթական, տնտեսական ու քաղաքական խնդիրներին: 2007 թվականից միջազգային Eurasianet.org պարբերականի թղթակիցն է Հայաստանում, պարբերաբար թղթակցում է նաև The Guardian -ին: Արժանացել է տեղական և միջազգային լրագրողական տասը մրցանակների, այդ թվում ԱՄՆ-ում անցկացվող "Catholic Press Award 2010" մրցույթի առաջին մրցանակին: Մասնակցել է միջազգային բազմաթիվ դասընթացների, գործնական աշխատանքներ է իրականացրել Reuters-ում, New York Times-ում և ԱՄՆ-ի International Center for Journalism կենտրոնում ուսումնառության ընթացքում նաև Boston Globe-ում: Լրագրության ոլորտի տարբեր խնդիրների մասին դիտարկումներով հանդես է եկել TedxYerevan -ում, որը կարող եք լսել այստեղ՝ Can Journalists Avoid the Inner Call for Activism? | Gayane Abrahamyan | TEDxYerevanSalon:

Գոհար Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի համահիմնադիրն է և ծրագրերի մեդիա բաղադրիչի համակարգողը։

Գոհար Աբրահամյան


Գոհար Աբրահամյանը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի համահիմնադիրն է և ծրագրերի մեդիա բաղադրիչի համակարգողը։ Աբրահամյանն ունի մագիստրոսի աստիճան ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետից։ 2010 թվականից ի վեր աշխատել է մի շարք տեղական և միջազգային լրատվամիջոցներում, www.armenianow.com-ում, նյութեր է հրապարակել ՀԲԸՄ ամսագրում, վերլուծություններ իրականացրել Պատերազմի և խաղաղության լուսաբանման և Քաղաքացիական հասարակության ինստիտուտների համար։ Նա նաև մասնակցել է լրագրության ոլորտին վերաբերող մի շարք տեղական և միջազգային դասընթացների, այդ թվում ռազմական լրագրության եռամսյա դասընթացին, Բեռլինում կայացած երիտասարդ լրագրողների քաղաքական հիմնահարցերի լուսաբանման սեմինարին, Բոսնիա Հերցեգովինայի տարածքային հակամարտությունների հիմնահարցերին վերաբերող ուսումնական այցին, Վրաստանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ դասընթացին և այլն։

Սաթենիկ Բաղդասարյան

«Հոդված 3» ակումբի ծրագրերի համակարգող:

Սաթենիկ Բաղդասարյան


Սաթենիկ Բաղդասարյանը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից հիմնադրված «Հոդված 3» ակումբի ծրագրերի համակարգողն է։ Մինչ այդ նա աշխատել է «Տարածաշրջանային հետազոտությունների» կենտրոնում՝ որպես ծրագրերի ղեկավար։ Նա գրել է հոդվածներ և վերլուծություններ տարբեր միջազգային պարբերականների համար և հանդես է եկել՝ որպես դասընթացավար մի շարք միջազգային երիտասարդական ծրագրերում։ Նա ունի մագիստրոսի աստիճան ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» Եվրոպական ուսումնասիրություններ մասնագիտացմամբ և բակալավրի աստիճան նույն համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնից։ Բաղդասարյանը մասնակցել է մի շարք միջազգային ակադեմիական և վերապատրաստման ծրագրերի, այդ թվում PFP օրենսդրական ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրի, Քաղաքական և տնտեսական համակարգերի ամերիկյան ինստիտուտի, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի դպրոցի, ՄԹ Քրենֆիլդ համալսարանի, Տարտուի համալսարանի, Թբիլիսիի պետական և մի շարք այլ համալսարանների տարբեր ծրագրերի շրջանավարտ է։

Արշալույս Մղդեսյան

«Հոդված 3» ակումբի մեդիա ծրագրի համակարգող:

Արշալույս Մղդեսյան


Արշալույս Մղդեսյանը «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված «Հոդված 3» ակումբի մեդիա ծրագրի համակարգողն է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը: Ստացել է մագիստրոսի աստիճան նույն մասնագիտությամբ: Սովորել է նաև Կովկասի ինստիտուտի քաղաքագիտության բաժնում: Ուսուցմանը զուգահեռ ներգրավվել է Կովկասի ինստիտուտի Մեդիա ոլորտի մոնիտորինգի ծրագրերում: Այնուհետև ավարտել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի՝ ԵՄ «Արևելյան գործընկերության» Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային ծրագրով մագիստրատուրան: Ուսանել է նաև Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում: Մեդիա ոլորտում աշխատանքը սկսել է PanARMENIAN.Net գործակալության հետ համագործակցելով 2009 թվականից՝ լուսաբանելով քաղաքական և տնտեսական թեմաներ: 2010-2014 թթ. աշխատանքի է անցել ռուսական միջազգային REGNUM լրատվա-վերլուծական գործակալությունում: Լուսաբանել է քաղաքական, տնտեսական և սոցիալական թեմաներ: Համագործակցել է նաև «Kavpolit.com», «Bigcaucasus.com», «EADaily.com» լրատվական գործակալությունների հետ: Այժմ համագործակցում է «Հայկական ժամանակ» թերթի հետ եւ լուսաբանում քաղաքական, տնտեսական եւ արտաքին քաղաքանությանը վերաբերող իրադարձություններ: 2015-ի հունվարի 1-ից միացել է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությանը եւ հանդիսնում է «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգողը:

Մարիա Աբրահամյան

«Հոդված 3» ակումբի մարդու իրավունքների ծրագրերի պատասխանատուն է։

Մարիա Աբրահամյան


Մարիա Աբրահամյանը «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված «Հոդված 3» ակումբի մարդու իրավունքների ծրագրերի պատասխանատուն է։ Նա աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2010թ.: Սկսելով կարիերան սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությունից՝ նա հետագայում ներգրավվել է քաղաքացիական իրավունքների պաշտպանության ոլորտ՝ կենտրոնանալով հակախտրականության, բռնության կանխարգելման և կրթական ծրագրերի համակարգման և հետազոտությունների վրա: Մարդու իրավունքների ոլորտում մի քանի զեկույցների ու ուսումնական գրականության աշխատանքների համակարգմանը զուգընթաց՝ 2016 թվականին Մարիան  համահեղինակել է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ՀՀ-ում իրագործման մասին  քաղաքացիական հասարակության զեկույցը, որտեղ իր կողմից առաջադրված մի շարք առաջարկություններ արտացոլվել են Կոմիտեի Եզրափակիչ դիտարկումներում՝ փաստացի ձևավորելով գենդերային քաղաքականության հիմադրույթները ՀՀ-ում առաջիկա 5 տարիների համար։ Նա նաև «Օրինականացնելով գենդերային կարծրատիպերը` կարծրատիպերի դերն ու արդարադատության մատչելիությունը գենդերային հիմքով ընտանեկան բռնության դատական գործերի համատեքստում» զեկույցի հեղինակն է։ Նա մշտապես մասնակցում է Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի դատախաղ մրցույթներին որպես դատավոր։ Մարիան ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանում Ամերիկյան Համալսարանի իրավագիտության մագիստրոս է։

Անուշիկ Ռշտունի (Մկրտչյան)

«Մարդու իրավունքների փառատոն» ծրագրի օգնական

Անուշիկ Ռշտունի (Մկրտչյան)


Անուշիկ Ռշտունին (Մկրտչյան) «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մարդու իրավունքների փառատոն» ծրագրի օգնականն է։ Անուշիկը ստացել է բակալավրիատի աստիճան ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնում և մագիստրոսի աստիճան Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Մարդու իրավունքների և դեմոկրատացման բաժնում։ Դեռ ուսանողական տարիներից Անուշիկը ակտիվորեն մասնակցել է հասարակական շարժումներին ու միջոցառումներին։ Որպես լրագրող աշխատել է «Ա1+» հեռուստաընկերությունում և Հանրային ռադիոյում։ Մասնակցել է մի շարք միջազգային սեմինարիների ու թրեյնինգների՝ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի, խաղաղաշինության և լիբերալիզմի թեմաններով։ Ունի կամավորության և ընտրությունների դիտարկման մեծ փորձ։

Դավիթ Պետրոսյան

Դավիթ Պետրոսյանը «Հոդված 3» ակումբի ծրագրերի օգնականն է։

Դավիթ Պետրոսյան


Պետրոսյան Դավիթը սովորում է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքագիտության բաժնում։ Եղել է «Մեր զեղչն ենք ուզում», «Հանուն գիտության զարգացման 2» և այժմ հանդիսանում է «ԵՊՀՌեստարտ» նախաձեռնության անդամ։ «Global Bridge» դպրոցում կորդինացնում է բանավեճ ակումբի աշխատանքները։ 2016 թվականից ներգրավված է եղել «Քաղաքացի դիտորդ» քաղաքացիական նախաձեռնության մեջ որպես դիտորդ և ապա որպես դիտորդների համակարգող։ Որպես կամավոր աշխատել է ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայում։ 2013-2015 թ․ ծառայել է Արցախի Հանրապետությունում՝ Ասկերանի և Մարտունի 2 զորամասերում։ 2008-ից 2017 թ․ մասնակցել է տարբեր երիտասարդական և փոխանակման ծրարգրերի կապված բանավեճի, քաղաքականություն, քաղաքացիական ներգրավվածության, կոնֆլիկտների կարգավորման և հանդուրժողականության հետ։

Արտակ Առաքելյան

Առաքելյան Արտակը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից հիմնադրված «Հոդված 3» ակումբի կամավորներից է:

Արտակ Առաքելյան


Առաքելյան Արտակը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից հիմնադրված «Հոդված 3» ակումբի կամավորներից է: Ի սկզաբնե ներգրավվել է որպես կամավոր AEGEE-Yerevan-ում, այնուհետև «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ում։ Ներկայումս աշխատում է նույն ՀԿում՝ որպես ծրագրի օգնական: Այնուհետև սկսել է աշխատել «Առաջադեմ երիտասարդները հանուն համայնքային զարգացման» ՀԿ-ում՝ որպես մարդու իրավունքների և միջազային կրթական ծրագրերի համակարգման հանձնաժողովի ղեկավար: Աշխատել է Վանաձոր քաղաքում՝ իրականացնելով «Մասնագիտությու՞ն, թե՞ ապրելակերպ․Ոգեշնչում» նախաձեռնությունը: Արտակն ունի հաշվապահության և աուդիտի միջին մասնագիտական աստիճան, սովորում է Երևանի տարածաշրջանային հ.2 պետական քոլեջում։ Արտակը մասնակցել է մի շարք կուրսերի և թրեյնինգների, որոնց արդյունքում հմտացել է սեռականության և գենդերաբանության ոլորտում և այժմ հանդես է գալիս որպես բանախոս և ֆասիլիտատոր այդ ոլորտներում: